Չինացիները սիրում են ընդհանուր ճաշկերույթներ կազմակերպել: Տոները, գործնական բանակցությունները, ընտանեկան ընթրիքը կամ պարզապես ընկերների հետ հանդիպումը հաճելի ուտեստներ վայելելու առիթ է: Չինացիները դանդաղ են ուտում, քիչ-քիչ ՝ վայելելով համը: Արագ ուտելը անհարգալից վերաբերմունքի նշան է տանտիրոջ և սննդի նկատմամբ: Որպես հարգանքի և հատուկ խնամքի նշան, ընդունված է հյուրասիրությունը հյուրերի ամանի մեջ դնել սեփական փայտիկներով: Չինաստանում «թեթև ընթրել» հասկացություն գոյություն չունի, որովհետև համարվում է, որ սնունդը մարդկանց ուղարկված է երկնքից, ուստի յուրաքանչյուր կեր ու խում իրադարձություն է: Սեղանի վրա պետք է լինի հավասարակշռություն ուտեստների մեջ, բայց գերակշռությամբ այն ուտեստների, որոնք համարվում են առավել օգտակար և հեշտ մարսվող: Մեծ տոնական ընթիքներին մատուցվում է մինչև 40 ուտեստ: Ճաշելուց առաջ նրանք սովորաբար խմում են կանաչ թեյ, ապա մատուցում են սառը նախուտեստներ ՝ ձուկ, միս, լյարդ կամ բանջարեղեն: Այնուհետև յուրաքանչյուր հյուր ստանում է մեկ ափսե բրինձ, իսկ ընդհանուր ուտեստներն ու սոուսները տեղադրվում են սեղանի կենտրոնում: Ուտելիքի հետ մատուցվում է տաքացրած գինի: Ամենավերջում մատուցվում է արգանակը, և կրկին կանաչ թեյ: Մատուցման այս հերթականությունը շատ լավ է մարսողության համար: