Նյու Տաո ընկերությունը պարտավոր է պաշտպանել և չխախտել Ձեր (Հաճախորդի) անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը:
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության հետ առնչվող ցանկացած կայքէջի, բջջային հավելվածի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ Ընկերության կողմից:
Սույն Ծանուցումը կարող է ենթարկվել փոփոխությունների, որի մասին Դուք կծանուցվեք newtao.am կայքէջից . Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Ընկերության Հարթակը, որպեսզի համոզվեք, որ փոփոխությունները Ձեզ համար ընդունելի են:
Սույն Ծանուցման մեջ օգտագործվում են Ընկերության հրապարակային Օօֆերտայի հասկացությունները։