ԲՈՒԴԴԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ
Հին Չինաստանի հավատալիքների համաձայն, առյուծը մեծ պաշտպանական ուժ ունի: Նա ծառայում է որպես հզոր հովանավոր եւ պաշտպան: Նման հատկությունների համար առյուծի պատկերները հաճախ տեղադրվում են պալատների, տաճարների եւ տարբեր սուրբ կառույցների առջեւ: Այսօրվա դրությամբ դրանք կարելի է գտնել ամենուր: Առյուծներին տեղադրում են բանկերի, պետական հաստատությունների, առեւտրի կենտրոնների, հյուրանոցների, գրասենյակների եւ նույնիսկ տան մուտքի դիմաց:
    Կան մի քանի անփոփոխ  ավանդական կանոններ
եւ բնութագրեր, համաձայն որոնց  առյուծները
պատկերվում  եւ տեղադրվում են:
   Առյուծները միշտ զույգ են լինում `արու և էգ:  Եթե կանգնել դեմքով դեպի մուտքը , արուն  պետքե լինի  աջ կողմում, էգը `ձախ: Ենթադրվում է, որ արուն  պահում է կառույցը դրսից, իսկ  էգը պաշտպանում է նրա բնակիչներին:     Արու
առյուծի աջ թաթի տակ գունդ է, որը կոչվում է Տամա:  Տամա գունդը բուդդիզմում իմաստության խորհրդանիշն
է:  Նա էներգիա է տալիս մեծ նվաճումների համար,
բուդդայական՝ խավարի մեջ լույս բերող ուսմունքի խորհրդանիշ է  եւ ունակ է կատարել ցանկությունները: Էգ առյուծը պատկերվում  է ձախ թաթի տակ առյուծի ձագով, որը խորհրդանշում է բարգավաճումը եւ շարունակականությունը:
 English
 English Հայերեն
 Հայերեն
 
                                                                     
                                                                    