ԲՈՒԴԴԱՅԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ
Հին Չինաստանի հավատալիքների համաձայն, առյուծը մեծ պաշտպանական ուժ ունի: Նա ծառայում է որպես հզոր հովանավոր եւ պաշտպան: Նման հատկությունների համար առյուծի պատկերները հաճախ տեղադրվում են պալատների, տաճարների եւ տարբեր սուրբ կառույցների առջեւ: Այսօրվա դրությամբ դրանք կարելի է գտնել ամենուր: Առյուծներին տեղադրում են բանկերի, պետական հաստատությունների, առեւտրի կենտրոնների, հյուրանոցների, գրասենյակների եւ նույնիսկ տան մուտքի դիմաց:
Կան մի քանի անփոփոխ ավանդական կանոններ
եւ բնութագրեր, համաձայն որոնց առյուծները
պատկերվում եւ տեղադրվում են:
Առյուծները միշտ զույգ են լինում `արու և էգ: Եթե կանգնել դեմքով դեպի մուտքը , արուն պետքե լինի աջ կողմում, էգը `ձախ: Ենթադրվում է, որ արուն պահում է կառույցը դրսից, իսկ էգը պաշտպանում է նրա բնակիչներին: Արու
առյուծի աջ թաթի տակ գունդ է, որը կոչվում է Տամա: Տամա գունդը բուդդիզմում իմաստության խորհրդանիշն
է: Նա էներգիա է տալիս մեծ նվաճումների համար,
բուդդայական՝ խավարի մեջ լույս բերող ուսմունքի խորհրդանիշ է եւ ունակ է կատարել ցանկությունները: Էգ առյուծը պատկերվում է ձախ թաթի տակ առյուծի ձագով, որը խորհրդանշում է բարգավաճումը եւ շարունակականությունը: